Հայ հրաձիգներն սկսում են մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում
ՍպորտԳերմանիայի Զուլ քաղաքում հունիսի 22-ին մեկնարկել է հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է 6 հրաձիգ՝ հրացան ձևից Նարեկ Ադամյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը և Ալլա Պողոսյանը, ատրճանակ ձևից՝ Զավեն Իգիթյանը և Բենիկ Խլղաթյանը: Հավաքականը ղեկավարում են թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, հունիսի 25-ին կմրցեն Զավեն Իգիթյանը և Բենիկ Խլղաթյանը:
Հայաստանի հրաձգության երիտասարդների հավաքականը հունիսի 7-ին մեկնել էր Լեհաստանի Վրոցլավ քաղաքը՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի: Ուսումնամարզական հավաքը նախապատրաստական աշխատանք էր Աշխարհի երիտասարդների առաջնությանը մասնակցելու համար: