Լապորտա. 2003 թվականին Բարսելոնան պետք է ընտրեր Ռոնալդինիոյի, Բեքհեմի և Անրիի միջև
Սպորտ«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան պատմել է այն մասին, թե ինչպես է կատալոնական ակումբը 2003 թվականին բանակցություններ վարել կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի հետ, որն արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ».
«2003 թվականին մենք ընտրություն էինք կատարում Դևիդ Բեքհեմի, Ռոնալդինիոյի և Թիերի Անրիի միջև:
«Յունայթեդը» մեզ ասաց, որ կվաճառի Բեքհեմին, եթե մենք հաղթենք նախագահական ընտրություններում, քանի որ այդ ժամանակ մենք այնքան էլ ուժեղ չէինք:
Բայց նրանք օգտագործեցին մեզ, և արդյունքում Բեքհեմին ձեռք բերեց «Ռեալը»:
Մենք հանդիպեցինք Հիթրոու օդանավակայանում և փաստաթուղթ ստորագրեցինք, որում ասվում էր` ՄՅՈւ-ն մեզ կվաճառի Բեքհեմին, եթե մենք համաձայնության գանք նրա գործակալի հետ, բայց մեզ մոտ ոչինչ չստացվեց: Մենք բանակցություններ վարելու համար մեկնեցինք Նիս, և նա ասաց, որ կմտածի:
Մենք երկար ժամանակ սպասեցինք պատասխանի, իսկ այնուհետև ձեռք բերեցինք Ռոնալդինիոյին»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: