Ռուսաստանի հավաքականի դարպասապահ. Ի՞նչ անեմ, կախվե՞մ
ՍպորտՌուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մեքսիկայից կրած պարտության մասին:
Դարպասապահը նաև պատասխանել է երկրորդ գոլի դրվագում իր թույլ տված սխալի մասին:
Հիշեցնենք` հանդիպումը տեղի է ունեցել «Կազան Արենայում» և ավարտվել է մեքսիկացիների` 2:1 հաշվով հաղթանակով.
«Դուք հենց դրա համար էլ մամուլն եք, որ քննարկեք գոլերը: Եղավ հենց այնպես, ինչպես` տեսաք: Դե, ի՞նչ անեմ, կախվե՞մ: Մրցակիցը վազեց և գոլ խփեց: Մեր կողմից մի սխալ եղավ, ինչի համար մենք պատասխան տվեցինք բաց թողած գոլով:
Միշտ էլ ցավալի է լքել մրցաշարը: Նույնիսկ` երիտասարդական մակարդակում: Մենք չեմ ասի, թե արժանիորեն պարտվեցինք»,- Ակինֆեևի խոսքերն է փոխանցում «Чемпионат. com»-ը: