Ռեալը հրաժարվել է Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու մտքից
ՍպորտՄադրիդի «Ռեալը» հրաժարվել է պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ,- տեղեկացնում է «Don Balon»-ը:
Ըստ աղբյուրի՝ շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան «սերուցքայինների» ղեկավարությանն առաջարկել է իր հաճախորդի հետ կնքել կարճաժամկետ պայմանագիր, սակայն արդյունքում մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է հարձակվողին ձեռք բերելու մտքից:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը՝ ապաքինվելով ծնկի ծանր վնասվածքից, ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան ակումբները, սակայն անձամբ Զլատանը կողմ է կարիերան Եվրոպայում շարունակելուն: