Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Ուֆայում»
ՍպորտՀայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում «Ուֆայում»:
Ֆուտբոլիստն այսօր նաև ստուգողական հանդիպման է մասնակցել «Խիմկիի» հետ` մասնակցելով ամբողջ երկրորդ խաղակեսին:
Նշենք` «Ուֆան» և «Խիմկին» չեն կարողացել գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվել է գոլազուրկ` 0:0 հաշվով:
Հիշեցնենք` Արթուր Միրանյանի վերջին ակումբը եղել է մակեդոնական «Վարդարը», որից 2015 թվականին հեռանալուց հետո ֆուտբոլիստն առանց ակումբ էր մնացել:
«Ուֆան» այսօր Նովոգորսկի ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել նաև «Ենիսեյի» հետ` 2:0 հաշվով հաղթանակ տանելով մրցակցի նկատմամբ: Միրանյանը, սակայն, չի մասնակցել այս հանդիպմանը:
Իսկ «Ենիսեյի» կազմում ստուգողական հանդիպմանը մասնակցել են հայ ֆուտբոլիստներ Արթուր Սարկիսովը և Արթուր Մալոյանը: Մալոյանը մասնակցել է առաջին, իսկ Սարկիսովը` երկրորդ խաղակեսերին: