Գարեթ Բեյլ. Ցանկանում եմ հաղթել մեծագույն ակումբի և լավագույն երկրպագուների համար
ՍպորտԿիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագան «Ռեալում» վերջին շրջանում մշուշոտ էր, վերջինիս կապում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Սակայն ֆուտբոլիստը վստահեցրել է, որ ցանկանում է ելույթները շարունակել «արքայական ակումբում»:
«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ: Անհամբերությամբ սպասում եմ գալիք մրցաշրջանի մեկնարկին:
Գավաթների քաղց ունեմ: Ցանկանում եմ հաղթել մեծագույն ակումբի և լավագույն երկրպագուների համար»,- Բեյլի խոսքն է մեջբերում «The Sport Review»-ը:
Հիշեցնենք, որ Բեյլն ավարտված մրցաշրջանում 27 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: