Արսենալը պատրաստ է 21 միլիոն ֆունտ առաջարկել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի համար
ՍպորտԼոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Գելզենկիրխենի «Շալկեի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկային: «Զինագործները» պատրաստ են ֆուտբոլիստի համար առաջարկել 21 միլիոն ֆունտ ստերլինգ,- հաղորդում է Sky Sports-ը:
«Շալկեի» հետ Գորեցկայի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: Գերմանական ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 3 միլիոն եվրոյից բարձրացնել 8-ի, որպեսզի նրան պահի թիմում:
Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»: