Սիսիան-Նորավան ճանապարհին «Մերսեդեսը» շրջվել է. վարորդը տեղում մահացել է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 05:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Նորավան հատվածի 15-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 80 TT 990 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 32-ամյա Հ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 25 մ) եւ շրջվել:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: