Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի օգոստոսի ֆյուչերսներն աճել են 1.19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 43.52 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1.23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.42 դոլարի: