Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրից հետո 6 շախմատիստ գլխավորում են աղյուսակը
ՍպորտՋերմուկում կայացան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական պարտիաներում Իգոր Կովալենկոն ոչ-ոքի խաղաց Եվգենի Պոստնու հետ, իսկ Փարհամ Մաղսուդլուն և Ալեքսանդր Բորտնիկը կիսեցին միավորը: Այս տուրում կարևոր հաղթանակներ տարան Հրանտ Մելքումյանը և Ալեքսանդր Զուբովը:
4-րդ տուրից հետո 6 շախմատիստ՝ Հրանտ Մելքումյանը, Իգոր Կովալենկոն, Ալեքսանդր Զուբովը, Փարհամ Մաղսուդլուն, Եվգենի Պոստնին և Ալեքսանդր Բորտնիկը, վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 15 շախմատիստ առաջատարներին զիջում են կես միավորով և կիսում են 7-21-րդ հորիզոնականները:
Կարեն Ասրյանի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի և Բելառուսի 92 պատվիրակ: