Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Մբապեի ընտանիքի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնել է Ֆրանսիա՝ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ընտանիքի եւ ներկայացուցիչների հետ բանակցելու համար, հայտնում է Téléfoot-ը:
Պերեսը բանակցությունների ընթացքում հայտնել է, որ Արքայական ակումբը լավագույն տարբերակն է 18-ամյա ֆուտբոլիստի լավ ապագայի համար: Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Մբապեին ձեռք բերելու համար:
Ավելի վաղ ֆրանսիացի հարձակվողը հայտարարել էր, որ կտեղափոխվի «Ռեալ» կամ ոչ մի տեղ էլ չի տեղափոխվի: