Գեղամ Կադիմյանը փոխել է ակումբը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գեղամ Կադիմյանը նոր ակումբ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կադիմյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Վորսկլա»-ի հետ: Հայ ֆուտբոլիստը թիմի հետ արդեն մեկնել է սլովենական հավաքին:
Մինչ այս Կադիմյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկ» ակումբի կազմում: Հայաստանի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է երկու հանդիպում, խփել մեկ գոլ: