Պատմական Խարբերդում ուրարտական շրջանի կենցաղային իրեր են հայտնաբերվել
ՀասարակությունԱյժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղ (պատմական Խարբերդ) նահանգում հայտնաբերվել են ուրարտական շրջանի բացառիկ իրեր, այս մասին գրում է թուրքական arkeolojihaber.net կայքը։
Խարբերդի պատմական բերդի մոտ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված քարե և կավե իրերն իրենցից հիմնականում կենցաղային իրեր են ներկայացնում։
Հնագետները նշել են, որ Խարբերդի ամրոցում, ըստ ենթադրությունների, հնարավոր է գտնել շատ ավելի վաղ շրջանի իրեր։

Ամիսներ առաջ Խարբերդում հնագետները գտել էին ժայռաբեկոր, որի վրա առկա են հնագույն նկարազարդ արձանագրություններ։ Այն տարվել է Էլյազըղի հնագիտության ու էթնոգրաֆիայի ինստիտուտ-թանգարան, որտեղ էլ ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության: Ինստիտուտ-թանգարանում պարզ է դարձել, որ 2 մ 72 սմ բարձրությամբ և 2 մ 25 սմ լայնությամբ սրբատաշ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարեկան է:
![]()