Շվեդական ակումբի ֆուտբոլիստը վերադարձել է «Ալաշկերտ»
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կարեն Մուրադյանը վերադարձել է «Ալաշկերտ» եւ 3 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի չեմպիոնի հետ, հայտնում է ակումբի կայքը:
Նախորդ 6 ամիսների ընթացքում 24-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Շվեդիայի «Գալիվարե Մալմբերգետ» ակումբում:
«Ալաշկերտի» կազմում 50 հանդիպում անցկացրած Կարեն Մուրադյանը տեղափոխվել էր Շվեդիա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայաստանում նա հանդես է եկել նաեւ Գյումրիի «Շիրակում»: