Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան է անցնում «Վինտերտուրում»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Վինտերտուրում»:
22-ամյա կիսապաշտպանը Շվեյցարական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմի կազմում մասնակցել է «Բյուլաշի» հետ ստուգողական խաղին (5:0) եւ դարձել նաեւ գոլային փոխանցման հեղինակ:
Նախորդ մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանը վարձավճարով հանդես էր գալիս շվեյցարական«Լե Մոնում», իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ցյուրիխին»: