Տոտենհեմը Քեյնին չի վաճառի ՄՅՈւ-ին 200 մլն ֆունտից պակաս գնով
Սպորտ«Տոտենհեմը» մտադիր չէ վաճառել հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է «The Independent»-ը:
Լոնդոնցիները տեղյակ են «Մանչեսթեր Յունայթեդի»` 23-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին:
ՄՅՈւ-ն, ինչպես հաղորդվում էր, անգլիացու համար կարող է 100 մլն ֆունտ վճարել:
Սակայն «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին Քեյնին 200 մլն ֆունտ է գնահատում և մտադիր չէ բանակցություններ վարել այս գումարից պակաս առաջարկների շուրջ: