Դորտմունդի Բորուսիան հայտնել է Օբամեյանգի տրանսֆերային արժեքը
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, «բզեզները» պատրաստ են վաճառել հարձակվողի տրանսֆերը 70 մլն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն:
Գերմանիայի ավարտված առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 30 հանդիպման, դարձել 29 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Բորուսիայի» ղեկավարությունը թույլ է տվել գաբոնցուն լքել ակումբը մինչև գալիք մրցաշրջանի մեկնարկը: