Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն,- հաղորդում է «AS»-ը:
Ակումբը փոխելու Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ցանկությունը համոզել է մադրիդցիների ղեկավարությանը դադարեցնել նրան թիմում պահելու փորձերը:
«Ռեալը» սանի համար պահանջում է 80 միլիոն եվրո, այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել միայն 70 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մորատան ցանկանում է հեռանալ «Ռեալից», քանի որ չի ստանում բավարար խաղային ժամանակ: