Ավտովթարից մահացել է ֆուտբոլիստ Պավել Դալալոյանը
ՍպորտՌուսաստանցի ֆուտբոլիստ Պավել Դալալոյանը մահացել է Վորոնեժ քաղաքում, հայտնում է sport-express.ru-ն:
ВАЗ-2114 մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա մարզիկին: Ծանր վնասվածքների հետեւանքով Դալալոյանը մահացել է մինչեւ շտապօգնության մեքենայի ժամանելը:
Ֆուտբոլային կարիերայի տարիներին Պավել Դալալոյանը խաղացել է «Ավտոդոր» (Նոր Ուսման), «Կուբան» (Սլավյանսկ), «Լոկոմոտիվ» (Լիսկի), «Ուրալան» (Էլիստա), «Մետալուրգ» (Լիպեցկ) եւ «Դինամո» (Վորոնեժ) ակումբներում: 2000-ին նա «Ուրալանի» կազմում 4 խաղ է անցկացրել Ռուսաստանի ուժեղագույնների լիգայում: