Աղվան Պապիկյանը հեռացել է «Բելխատուվից»
ՍպորտՀայաստանի երիտասարդական հավաքականի, «Փյունիկի» եւ «Ուլիսի» նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը հեռացել է լեհական «Բելխատուվից», փոխանցում է ակումբի կայքը:
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է: «Բելխատուվը» Պապիկյանին առաջարկել է նոր պայմանագիր, սակայն նա հրաժարվել է եւ փնտրում է նոր ակումբ:
Պապիկյանը 2015-ից էր խաղում «Բելխատուվում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ խփել 9 գոլ: