Պորտուգալիա - Չիլի խաղը կսպասարկեն իրանցի մրցավարները
ՍպորտՊորտուգալիայի եւ Չիլիի հավաքականների միջեւ Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումը կսպասարկի Իրանը ներկայացնող մրցավարական բրիգադը, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հունիսի 28-ին Կազանի «Կազան Արենա» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալիրեզա Ֆագանին, որին եզրերում կօգնեն Ռեզա Սոհանդան ու Մոհամադրեզա Մանսուրը:
Պորտուգալիա – Չիլի խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: