Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը. Սիմոն Մարտիրոսյան
ՍպորտԾանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գոհ չէ, որ չկարողացավ աշխարհի ռեկորդ սահմանել Տոկիոյում:
«Մարզիչները գոհ են, բայց ես գոհ չեմ, որ չկարողացա բարձրացնել 246 կգ ծանրությունը: Սակայն վստահ եմ` հաջորդ առաջնություններում արդեն կբարձրացնեմ: 246 բարձրացնելիս, կարծում եմ, շտապեցի, դրա համար չստացվեց: Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:
Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալներ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն: