«ՀԺ». Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքին ներկա են եղել նաև ընդդիմադիր գործիչներ
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքին, որը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ «Վիվալդի» սրահում, մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները: Գրում է «ՀԺ»-ն:
Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո:
Հարսանիքին ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով, ի դեպ, Մարգարիտ Եսայանի համակուրսեցին է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով, հիշեցնենք, Եսայանի խնամին է:
ՀԱԿ-ից հրավիրված է եղել միայն Լյուդմիլա Սարգսյանը: Նա, սակայն, հարսանիքին ներկա չի եղել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: