Կարողացա հաղթանակի հասնել նաեւ թիմային համախմբվածության շնորհիվ. Բաչկով
ՍպորտԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո այսօր Հովհաննես Բաչկովը հանդիպեց լրագրողներին,- հայտնում է ORER.am-ը:
Հրավիրված ասուլիսի շրջանակներում նա ասաց, որ մտադիր է հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում. «Հիմա նախապատրաստվում եմ աշխարհի առաջնությանը:
Բոլորին էլ հայտնի էր, որ ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում ավելի շուտ մրցանակ նվաճել: Երբեմն խանգարում էր մրցավարական գործոնը, երբեմն էլ՝ մարզավիճակս:
Այս անգամ լավ մարզավիճակում եմ: Կարողացա հաղթանակի հասնել նաեւ թիմային համախմբվածության շնորհիվ: Մրցավարներն էլ իրենց գործը լավ կատարեցին»:
Հնչեցված հարցին, թե կարիերայի ընթացքում շատ անարդարությունների է հանդիպել, ի՞նչն է մոտիվացրել մրցույթները շարունակելու համար, Բաչկովը պատասխանեց. «Այն միտքը, որ մեդալ չէի նվաճել, ինձ տանջում էր: Չէի կարող պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվել սիրողական բռնցքամարտում՝ առանց մեդալ նվաճելու»: