Դանի Ալվեսը հրաժեշտ է տվել «Յուվենտուսի» երկրպագուներին
ՍպորտԲրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հրաժեշտ է տվել Թուրինի «Յուվենտուսին», որի կազմում անցկացրեց մեկ մրցաշրջան: Իտալական ակումբն ու ֆուտբոլիստը խզել են պայմանագիրը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենտուսի» երկրպագուներին եւ թիմի խաղացողներին, որոնք ինձ ընդունեցին իսկական պրոֆեսիոնալներին վայել: Կարծում եմ՝ իմ հավատարմությունը հարգանքի նշան էր ակումբի եւ ֆանատների նկատմամբ: Ներողություն եմ խնդրում, եթե երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե համարժեք չեմ իրավիճակին. պարզապես ես ունեմ ինքնաարտահայտման յուրօրինակ ձեւ:
Ես փողի համար չեմ խաղում ֆուտբոլ: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Փողը չի լինի ինձ համար ակումբը փոխելու խթան»,- գրել է Ալվեսը Ինստագրամում:
Ոչ պաշտոնական տվյալներով, ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»: