Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ի Լյովենի մրցաշարում
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ի Լյովենի (Բելգիա) մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացի Արոնյանից մրցաշարին մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Վասիլի Իվանչուկը, Յան Նեպոմնյաշչին և Բաադուր Ջոբավան:
Մրցաշարը բաղկացած է արագ և բլից ձևերից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 150.000 ԱՄՆ դոլար: