Սոնան վնասվածքով մեդալ է նվաճել մեր երկրի համար. Արտաշես Ներսիսյան
ՍպորտՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ամփոփեց աշխարհի երիտասարդների առաջնությունում մարզիկների գրանցած արդյունքները:
«Չեմ կարող մեծ գոհունակություն հայտնել աղջիկներից, քանի որ եթե գոհ լինեմ, ուրեմն անելու էլ ոչինչ չունենք: Սոնա Պողոսյանը ուսի թեթև վնասվածքներ ուներ, բայց դրանով հանդերձ կարողացավ մեդալ նվաճել, ինչը շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, ապա նոր սկսել է լուրջ մոտենալ գործին և իր հին արդյունքից 14 կգ ավելի բարձրացրեց: Հույս ունեմ, որ նա մեզ կօգնի նաև մեծահասակների առաջնություններում»,-«
Կանանց հավաքականը հաջորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի արդեն օգոստոսին:
Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդների առաջնությունում Սոնա Պողոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արփինե Դալալյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: