Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
ՍպորտՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաքի վերջնական փուլում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Գիշերը թիմը կմեկնի Դորտմունդ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են բոլոր քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները:
Եվրոպայի առաջնությունումհանդես կգան ԱշոտՄխիթարյանը (50 կգ քաշային կարգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):