«Սլովանի» գլխավոր մարզիչ. Մարտական տրամադրվածությամբ ենք ժամանել Երևան
ՍպորտՍլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբի գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչի խոսքով՝ իր թիմը մարտական է տրամադրված «Փյունիկ»-ի դեմ խաղին։
«Երևան ենք եկել մարտական տրամադրված։ Գիտենք մրցակցին, նայել ենք նրանցից մի քանի խաղ, բայց եկել ենք հաղթելու համար։ «Փյունիկ»-ը բարդ մրցակից է մեզ համար»,- լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանան ասաց գլխավոր մարզիչը։
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցելու է Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում 19։00-ին։