Աթլետիկոն կմեծացնի Սաուլի հրաժարագինը
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոն» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Սաուլ Նիգեսին,- հաղորդում է «AS»-ը:
Մադրիդցիները պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 22-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2021 թվականը և բարձրացնել նրա աշխատավարձը: Իսպանացու հրաժարագինը կհասնի 80-ից 100 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Սաուլն Իսպանիայի Մ-21 հավաքականի կազմում երեք գնդակ էր ուղարկել Իտալիայի դարպասը: