«Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ու թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն քննարկել են իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի հետագան «Չելսիում»: Իտալացի մասնագետը ռուսաստանցի միլիարդատիրոջը ներկայացրել է Դիեգո Կոստայից հրաժարվելու պատճառները:
Դրանից հետո հաստատվել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Դիեգո Կոստան կվաճառվի, հաղորդում է The Times-ը: Ավելի վաղ, Կոստան հայտարարել էր, թե Կոնտեն իրեն առաջարկել է նոր թիմ փնտրել: