Հայկական ակումբները մեկնարկում են Եվրոպայի լիգայի որակավորման փուլում
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի լիգայում հունիսի 29-ին կմեկնարկի որակավորման առաջին փուլը, որում պայքարը կսկսեն հայկական 3 ակումբներ:
«Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում կընդունի սլովենական «Գորիցային», իսկ «Փյունիկը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» հետ: «Գանձասար-Կապանն» էլ արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ Պոդգորիցայի» հետ:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղեր
«Շիրակ» - «Գորիցա» (Սլովենիա), Գյումրի, «Քաղաքային» ստադիոն, ժամը՝ 16:00
«Փյունիկ» - «Սլովան» (Սլովակիա), Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն, ժամը՝ 19:00
«Մլադոստ» (Չեռնոգորիա) - «Գանձասար-Կապան», Պոդգորիցա, «Գրադսկի» ստադիոն, ժամը՝ 22:30