Ռոնալդուն հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Չիլիի թիմից հետխաղյա 11 մետրանոցներով կրած պարտությունից հետո հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել:
«Ես մեծ ոգեւորությամբ հավաքականի ճամբարում էի, թեեւ գիտեի, որ 2 երեխաների հայր եմ դարձել: Ցավոք, մենք չկարողացանք հասնել մեր նպատակին, բայց վստահ եմ, որ կուրախացնենք պորտուգալացի երկրպագուներին: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու մարզչական շտաբն ըմբռնումով են մոտեցել այս հարցին, եւ ես չեմ մոռանա դա: Երջանիկ եմ, որ վերջապես կարող եմ տեսնել իմ երեխաներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել է որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել են Եվա ու Մատեո: Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից: