Դոնարուման կերկարաձգի «Միլանի» հետ պայմանագիրը, բայց կտեղափոխվի «Ռեալ»
Սպորտ«Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կտեղափոխվեի Մադրիդի «Ռեալ», բայց դա կանի հաջորդ տարվա ամռանը, գրում է Football Italia-ն:
18-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կերկարաձգի «Միլանի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո: Նոր պայմանագրում նշված կլինի կլաուզուլա, որը կգոհացնի «Ռեալին»: Արքայական ակումբն էլ հաջորդ ամռանը ձեռք կբերի Իտալիայի հավաքականի դարպասապահին:
Հիշեցնենք, որ վերջերս Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել էր երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը՝ սրելով ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները: