Իբրահիմովիչը մերժել է Դեւիդ Բեքհեմի ակումբի 100 միլիոնանոց առաջարկը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գայթակղիչ առաջարկ է ստացել «Մայամի Յունայթեդից»:
AS-ի համաձայն՝ ամերիկյան ակումբը Իբրահիմովիչին 100 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել 4 տարվա պայմանագրով, սակայն 35-ամյա ֆուտբոլիստը մերժել է: Նա ցանկանում է մնալ Եվրոպայում եւ հանդես գալ բարձր մակարդակում:
«Մայամի Յունայթեդի» սեփականատերն Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն է: Իբրահիմովիչը շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, իսկ նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: