Լևոն Արոնյանը Լյովենի մրցաշարի 3-րդ տուրից հետո ունի 2 միավոր
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտվել է «Grand Chess Tour»-ի Լյովենի մրցաշարի 3-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում կայացել է արագ շախմատի 3 տուր: Լևոն Արոնյանը առաջին տուրում զիջել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, երկրորդ տուրում հաղթել վրացի Բաադուր Ջոբավանին, իսկ երրորդում պարտվել Անիշ Գիրիին: Այժմ Արոնյանն ունի 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է:
Առաջատարը Ուեսլի Սոն է, ով ունի 5 միավոր: