Խոշոր ավտովթար Փարաքարի ճանապարհին. Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը. 3 վիրավորներից 2-ը գտնվում են ծանր վիճակում
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևանյան փողոցում՝ «Գլորիա» խաղատան դիմաց, Mercedes C 180 մակնիշի 55 NN 051 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ ցուցանակն ազդարարող էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հիմնականում՝ Թաիրով գյուղի բնակիչներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադները նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Շարունակությունը` այստեղ։