Ջոկովիչ. Հաճելի է, որ չեմ լինելու Ուիմբլդոնի գլխավոր ֆավորիտներից
ՍպորտԱշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի մասին:
«Հաճելի է, որ չեմ լինելու «Ուիմբլդոնի» մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը: Ինձ հաջողվել էր հաջողությունների հասնել վերջին 8-9 տարում եւ ֆավորիտ համարվել գրեթե բոլոր մրցաշարերում: Այժմյան իրավիճակն ինձ տալիս է ազատություն ու զրկում լարվածությունից: Սակայն, ամեն դեպքում, այն մնում է, եւ դա պատիվ է ինձ համար, թե ինչ եմ անում: Իմ նվաճումները մարդկանց ստիպում են մեծ ակնկալիքներ ունենալ իմ հարցով»,- ասել է Ջոկովիչը, որն այժմ չորրորդն է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում, փոխանցում է ATP World Tour-ը:
Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը Ուիմբլդոնում հաղթել է 3 անգամ՝ 2011, 2014, 2015 թվականներին: