«Բարսելոնան» ներկայացրել է արտագնա խաղերի նոր համազգեստը (ֆոտոշարք)
Սպորտ«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է արտագնա խաղերի նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի համար, հայտնում է ակումբի կայքը:
Nike-ի մարզաշապիկների վրա կլինի կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշանը: Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» ներկայացրել էր տնային խաղերի նոր համազգեստը: