Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ
ՀասարակությունՍտեփանավան-Լոռի- Բերդ ավտոճանապարհին հունիսի 30-ին, ժամը 05:36-ին տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Լոռի Բերդ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի 35 FQ 720 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ա.) եւ «Opel Vectra» մակնիշի 34 LT 424 (վարորդ՝ 1976 թ. ծնված Մ. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Ստեփանավանի ԲԿ:
Փրկարարները «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ. Ն.-ին: Վարորդը եւ ուղեւորներ՝ 1999 թ. ծնված Ա. Ն.-ը, 1963 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: