Է. Նալբանդյանը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելու մասին
ՀասարակությունԱյսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարարին հարց ուղղեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Պատգամավորը հիշեցրեց երեկ դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծելու դեպքը:
«Մեր արտաքին քաղաքականությունը սկսվում է դատարանի նկուղից: Այսօրինակ դեպքերը ծանր են նստելու մեզ վրա արտաքին քաղաքական ասպարեզում»,-ասաց Զեյնալյանը:
Հարցին ի պատասխան` Նալբանդյանն ասաց. «Այո՛, ընդունում եմ, որ թերություններ կան եւ գիտակցում ենք, որ դեռ ահագին ճանապարհ ունենք անցնելու: Բայց ասել, որ վաղը ամեն ինչ իդեալական կլինի... Իհարկե, մենք հասկանում ենք, որ այն արձագանքը, հանրային կարծիքը, որ կա, դա էլ է լավ: Լավ` էն իմաստով, որ որոշ երկրներում չի կարող դա լինել: Մեր որոշ հարեւան երկրներում, երբ որ արձագանքում են, նրանց բոլորին բանտն են նետում»,-ասաց արտգործնախարարը: