Դա ոչ թե շան լափ, այլ հնդկաձավար է. ինչ օգնություն են ստանում սիրիահայերը ՀՀ-ից
ՀասարակությունԱյսօր խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցեց լրագրողների հետ, որի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչները նախարարին փոխանցեցին սիրիահայերի քննադատությունը՝ Հայաստանից ուղարկված օգնությունը «շան լափի» նման է, հագուստները այն չեն:
«Մենք չենք, որ բեռները հավաքագրում, գնում, փաթեթավորում ու ուղարկում ենք, բայց ես կարող եմ ասել, որ դրանք սնունդ են, հագուստ են՝ Հայաստանում կարված: Մենք օտար կամ բրենդային հագուստներ չենք գնում բնականաբար»,-ասաց Հ. Հակոբյանը՝ հավելելով. «Սիրիահայերը հավանաբար շան լափ ասելով՝ նկատի են ունեցել հնդկաձավարը, որն ուղարկել են իրենց: Իրենք չեն ընդունում հնդկաձավարը, իրենց համար նորություն է: Առաջին անգամ, երբ մենք օգնություն էինք բաժանում, եկան ինձ ասացին՝ էս ի՞նչ բաներ են, հնդկաձավարը չէին ընդունում որպես ուտելիք: Ես չէի ուզենա այդպիսի բառ ասել՝ շան լափ: Եթե մեկն ասում է, դա չի նշանակում, որ բոլորն են այդպես մտածում»: