Հարբած ռուսաստանցին Մոսկվա-Անթալիա չվերթի օդանավում ծեծկռտուք է հրահրել
ՀասարակությունRed Wings ավիաընկերության Մոսկվա-Անթալիա չվերթի անձնակազմը ստիպված է եղել կապել հարբած ուղեւորին, որն ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել։
Նա կնոջ, երկու երեխաների եւ ընկերների հետ Անթալիա էր մեկնում՝ հանգստանալու։ Վերջինները նշում են, որ տղամարդն առաջին անգամ է արտասահման մեկնել եւ թռիչքից առաջ բավական նյարդային էր։
Օդանավում վեճը շարունավել է մեկ ժամից ավելի։ Ուղեւորներն ու ուղեկցորդուհիները փորձել են նրան հանգստացնել, սակայն ի վերջո ստիպված են եղել նրան կապել։ Օդանավի հրամանատարը մի քանի անգամ անվտանգության կանոնները պահպանելու կոչ է արել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Դեռ օդում օդանավի անձնակազմը կապվել է Անթալիայում դիսպետչերների հետ ու ոստիկանություն կանչել։ Ինքնաթիռի վայրէջքից հետո ուղեւորին իրավապահներին են հանձնել: