Կորյանի գոլն օգնել է ԲՄԱ-Խաբարովսկին հաղթել կորեական թիմին
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր-լիգայի նորեկ «ԲՄԱ-Խաբարովսկն» այսօր արտագնա ընկերական հանդիպում է անցկացրել կորեական «Թենջոն Սիթիզեն» ակումբի հետ, որը հանդես է գալիս Կ-լիգայում (Հարավային Կորեայի բարձրագույն խումբ):
Ռուսական թիմի ֆուտբոլիստները 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել:
Հանդիպման 20-րդ րոպեին «ԲՄԱ-Խաբարովսկը» գոլ է ընդունել սեփական դարպասը, սակայն կարողացել է նախ հավասարեցնել հաշիվը, այնուհետև նաև հաղթանակ կորզել:
Իսկ հաշիվը 63-րդ րոպեին րոպեին հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Նշենք` Կորյանը փոխարինվել է 70-րդ րոպեին, իսկ «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում նույն 70-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել թիմի 19-ամյա հայ հարձակվող Մանվել Ահարոնյանը:
«ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստները Ռուսաստան կվերադառնան հուլիսի 2-ին և կշարունակեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին: