Կվերագործարկվի՞ Հայաստան-ԵՏՄ ընդհանուր սահմանը՝ Աբխազական երկաթուղին
Հայաստան-Եվրասիական տնտեսական միության ընդհանուր սահմանի՝ աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը քննարկման փուլում է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենք կողմ են, որ երկաթուղին բացվի:
«Հարցը քննարկվում է, և մենք կողմ ենք, որ բացվի: ԵՏՄ մտնելու հանգամանքով շահագրգռվածությունն ավելի է մեծացել թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից»,- ասաց նա։
Ճշգրտող հարցին ի պատասխան, թե դեռևս միայն շահագրգռվածությա՞ն մակարդակում է, Էկոնոմիկայի նախարարն ասաց. «Այստեղ Ռուսաստանի և Վրաստանի հարցն է ավելի շատ»: