Բուֆոն. Ոչ մի խորհուրդ չեմ տա Դոնարումային, քանի որ ինքս միշտ սխալներ եմ թույլ տվել
Սպորտ«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը զրուցել է «Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ, որը հուլիսի 3-ին հանդիպելու է ակումբի ղեկավարության հետ եւ վերջնական որոշում ընդունելու իր կարիերայի ապագայի վերաբերյալ:
«Ոչ մի խորհուրդ չեմ տա Դոնարումային, քանի որ ինքս միշտ սխալներ եմ թույլ տվել: Իմ խորհուրդներն ավելի շատ քաոս կավելացնեն ստեղծված իրավիճակում: Մենք խոսեցինք Ջիջիի հետ 15 րոպե, բայց չեմ կարող մանրամասնել: Պատկերացում չունեմ՝ կմնա նա «Միլանում», թե չի մնա: Պարզապես կասեմ նրան անել այն, ինչ երջանկացնում է»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Դոնարուման հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ եւ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: