23-ամյա երիտասարդն ամուսնացել է անչափահաս աղջկա հետ. հարուցվել է քրեական գործ
Մերձավան գյուղի բնակիչ Լևոն Նորայրի Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քսանմեկ տարին լրացած հասակում 2014թ. հունվարի 25-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել ակնհայտ 16 տարին չլրացած, 28.10.1998թ.-ին ծնված, անչափահաս Անախաս Կարենի Գրիգորյանի հետ և վերջինիս հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ: Այսինքն Լևոն Նորայրի Ոսկանյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 141հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Լևոն Ոսկանյանը նախկինում դատվածություն չի ունեցել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 29-ին, Էջմիածնի դատարանում: