Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալը նվազել է մոտ 4 տոկոսով
Տնտեսություն2017-ի հունվար-ապրիլին Ադրբեջանը «Շահդենիզ 1»-ից Թուրքիա է արտահանել 2 մլրդ 173,71 մլն խորանարդ մետր գազ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական gununsesi.info-ն:
Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող խորհրդի հրապարակած վիճակագրության համաձայն` հունվար-ապրիլին Ադրբեջանից Թուրքիա արտահանված գազի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,8 տոկոսով:
2016-ին Ադրբեջանից Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ 6 մլրդ 479,87 խորանարդ մետր գազ:
Ադրբեջանական գազը Թուրքիա հասցնելու համար կառուցվել է ՀարավայինԿովկաս գազային խողովակաշարը:
«Շահդենիզ 1» գազային նախագծի գործարկման համաձայնագիրը ստորագրվել է 1996 թ-ի հունիսի 4-ին Բաքվում և Ադրբեջանի խորհրդարանի կողմից վավերացվել հոկտեմբերի 17-ին:
«Շահդենիզ 1» նախագծի բաժնետերերն են` BP (operator, 28,8%), “Petronas” (15,5%), SOCAR (16,7%), “LUKoil” (10%), NICO (10%), TPAO (19%) ընկերությունները: