Լիոնի հարձակվողը մոտ է Արսենալ տեղափոխվելուն
ՍպորտԼիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը շուտով կհամալրի Լոնդոնի «Արսենալի» շարքերը,- վստահեցնում է «L'Equipe»-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են բանակցություններն ավարտին հասցնելուն:
26-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Օլիմպիկի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն ավարտված մրցաշրջանում հարձակվողը խոստովանել էր, որ ցանկանում է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «զինագործները» պատրաստ են 44 մլն ֆունտ ստերլինգ վճարել Լակազետի տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լակազետը 45 խաղում դարձել էր 37 գոլի հեղինակ: