Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԱյսօր Դորտմունդում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեցին, համապատասխանաբար, Թեոդոր Հորատաուին (Ռումինիա) և Կրասիմիր Կրումովին (Բուլղարիա):
Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ և Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից: